Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Թուրքական ֆիլմի դափնիները

Թուրքական ֆիլմի դափնիները
18.11.2015 | 16:14

Հայոց ցեղասպանությունը որպես տեղահանություն ներկայացնող թուրքական արտադրության առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Կորուսյալ թռչունները», Հոլիվուդում միանգամից 3 մրցանակի է արժանացել՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Արմին Թ. Վագների մարդասիրության մրցանակ»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am–ը: Թուրքիայի մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված ֆիլմի շնորհանդեսը կայացել է «Հոլիվուդյան 18-րդ Արփա միջազգային կինոփառատոնի» ընթացքում: Փառատոնի բացումը կատարվել է հենց «Կորուսյալ թռչուններ»-ով: Հայազգի Արեն Փերդեջիի և ազգությամբ թուրք Էլա Ալյամաչի հեղինակած «Կորուսյալ թռչունների» գլխավոր դերերում նկարահանվել են նաև հայ դերասաններ Արտո Արսենյանն ու Հերոս Հակոբյանը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանից տեղեկացանք, որ այս տարի մենք ֆիլմ չենք ներկայացրել «Հոլիվուդյան 18-րդ Արփա միջազգային կինոփառատոնին»: Մեծ թվով ֆիլմեր ունենք, որոնց նկարահանումները նոր են ավարտվել, և չեն հասցրել ներկայացնել փառատոնին: «Բայց ամբողջ աշխարհում` տարբեր երկրներում, տարբեր փառատոներում հատուկ ծրագրով ցուցադրվում են ցեղասպանության մասին ֆիլմերը»,- ընդգծեց Գևորգ Գևորգյանը: Հայաստանում կցուցադրվի՞ թուրքական «Կորուսյալ թռչունները» հարցին ի պատասխան ասաց, որ ֆիլմը չի տեսել, հստակ չի կարող ասել, այստեղ կցուցադրվի՞, թե՞ ոչ:
Իսկ կինոգետներն առիթից առիթ նշում են, որ մենք ֆիլմեր ենք ստեղծում ինքներս մեզ համար: Մինչ մենք մտմտում ենք խաղարկային մեկ լավ ֆիլմ ունենալու անհրաժեշտության մասին, թուրք ռեժիսորները դափնիներ են շահում` ցեղասպանությունն իբրև տեղահանություն մատուցելով աշխարհին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ